top of page

Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 9
  • 1 min read
ree

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ 


«Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։ Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։ Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ խաղաղություն»,- ասված է Իտալիայի փոխվարչապետի հայտարարության մեջ։ 

 
 
1/2380
bottom of page