top of page

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի Թալեգանի միջուկային կենտրոնի վրա հասցված հարվածի մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին։

«Վերջին օրերին Թեհրանում իրականացված հարվածների շարքի շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել իրանական միջուկային ծրագրի հերթական օբյեկտին», — ասված է հայտարարության մեջ։

Զինվորականները պնդում են, որ Իրանն այս համալիրն օգտագործել է «միջուկային զենքի մշակման համար կենսական նշանակություն ունեցող կարողությունների զարգացման նպատակով»։

 
 
bottom of page