Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Հռոմի պապ Լևոն XIV-ը ժամանել է Թուրքիա:
Նախատեսվում է նրա այցն Աթաթյուրքի դամբարան, հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, համատեղ մամուլի ասուլիս Էրդողանի հետ նախագահական ժողովրդական գրադարանում, հանդիպում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում, այցելություն ֆրանսիական որբանոց, ուղղաթիռով այցելություն Իզնիկ, հանդիպում եպիսկոպոսների հետ Վատիկանի Ստամբուլի ներկայացուցչությունում, այցելություն Սուլթանահմեթ մզկիթ և ասորական ուղղափառ Մոր Եփրեմ եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի և Ֆեների հունական պատրիարքարան։
Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը նախագահ Էրդողանի կողմից հրավիրվել է Անկարա՝ Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու համար։




















