Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև
- 2 hours ago
- 1 min read

Թուրքական «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի վճռորոշ խաղից հետո ծեծի են ենթարկել ֆրանսիական «Լիոնի» դարպասապահների մարզիչ Անտոնիո Ֆերեյրային։
Կոնֆլիկտը հրահրել է թուրքական ակումբի կիսապաշտպան Մատեո Գենդուզին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռ նախավարժանքի ժամանակ վիճաբանել է «Լիոնի» երկրպագուների հետ՝ նրանց անպարկեշտ ժեստեր ցույց տալով։ Իսկ եզրափակիչ սուլիչից հետո նա բացահայտորեն տոնել է հաղթանակը տանտերերի երկրպագուների տրիբունայի առջև և վանկարկել՝ «Առա՛ջ, «Մարսել»». ակումբ, որի կազմում Գենդուզին հանդես է եկել նախկինում։
Նման պահվածքը խիստ վրդովեցրել է Ֆերեյրային։ Դարպասապահների մարզիչը հարձակվել է Գենդուզիի վրա, սակայն վայրկյաններ անց անկյուն է մղվել «Ֆեներբախչեի» մյուս խաղացողների կողմից և հարվածներ ստացել։ Միջադեպի ընթացքում Գենդուզիին արագորեն ուղեկցել են հանդերձարան։
Տեսանյութն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ «Ֆեներբախչեն» վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։ Վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։




















