top of page

Մալաթիայում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree


Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։



Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Մինչ հրշեջների ժամանումը «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, վարորդը՝ Երևանի բնակիչ 77-ամյա Գ․ Գևորգյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Վարդան Բարսեղյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։



Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

 
 
1/2451
bottom of page