top of page

Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 7, 2024
  • 1 min read
ree

51 կգ քաշային բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 



Հայ մարզիկը մրցել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիի հետ։ Գարբոյանը բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն, անընդհատ ճնշել է մրցակցին ու վստահ հաղթանակ տոնել 5։0 հաշվով։



Հաջորդ մենամարտը Գարբոյանը կանցկացնի մարտի 10-ին։ Մրցակիցն ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովն է։ 

1/2382
bottom of page