ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԻՐԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ
- Feb 21
- 1 min read

Ժնևում ԱՄՆ–Իրան շփումներից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։
«ԱԳՆ–ների ղեկավարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները»,–ասվում է նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի։




















