top of page

Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել Թրամփի խաղաղության ծրագրին իր պատասխանը

  • Dec 11, 2025
  • 1 min read


Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ նախագահի վարչակազմին են փոխանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին նախագծին իրենց պատասխանը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաներին: «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրը հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնին է փոխանցել «խաղաղության թարմացված ծրագիրը»:



Axios-ի տեղեկություններով՝ Ուկրաինան Թրամփի վարչակազմին է հանձնել ԱՄՆ առաջարկների մանրամասն պատասխանը՝ իր եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո: Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը պատասխանն ուղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին:



Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ պատասխանը պարունակում է մեկնաբանություններ և առաջարկվող փոփոխություններ՝ «այդ ամենը իրագործելի դարձնելու համար»։ Նա նշել է, որ Ուկրաինայի պատասխանը պարունակում է նոր գաղափարներ առ այն, թե ինչպես լուծել տարածքային հարցերը և Զապորոժիեի ԱԷԿ-ի կարգավիճակը, որը գրավել է Ռուսաստանը։



ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 11-ին կհանդիպեն առցանց՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի կոնկրետ մանրամասների քննարկումը շարունակելու համար։

 
 
1/2820
bottom of page