top of page

Մարդիկ, որոնք ասում էին, որ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնել ոչ ավել-ոչ պակաս 7 շրջան, ու՞ր եք․ Իոաննիսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 21, 2024
  • 1 min read
ree

«Մարդիկ, որոնք ասում էին, որ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնել ոչ ավել-ոչ պակաս 7 շրջան, ու՞ր եք»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Այժմ էլ, հայկական 4 գյուղերի կարգավիճակի ճանաչման ու սահմանազատման պրինցիպների դիմաց Ադրբեջանին վերադարձնում ենք 4 գյուղի ավերակ (որոնցից, իրականում, 2,5-ն ենք մենք հսկում)։

Ի՞սկ ուր են այն մարդիկ, որ ասում էին, որ ժամանակին Ադրբեջանին 5 կամ 7 շրջաններ չզիջելու արդյունքում եղավ 2020 թվականի ամբողջ աղետը։ Այդ մարդիկ չե՞ն տեսնում, որ հիմա նման մի աղետ է կանխվում։

Հ.Գ. Կներեք, բայց եթե մենք ուզում ենք մեզ օրինական կերպով պատկանող բնակավայրերը չկորցնել, ապա պետք է Ադրբեջանին տանք իրեն պատկանողը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը շատ լավ արդարացում կունենա մեզանից բնակավայրեր գրավելու համար»։

1/2377
bottom of page