top of page

Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում․ առանցքային թեմաներից է եղել նաև ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 11, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից:

Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։

Դեսպանի խոսքին հաջորդել է հարցուպատասխանի հատվածը։

bottom of page