top of page

Կունդեն վնասվածք է ստացել Գերմանիայի հետ խաղում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 25, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն։

25-ամյա ֆրանսիացին Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:2) փոխարինվել է 61-րդ րոպեին։

Ինչպես հայտնում է Téléfoot-ի լրագրող Սաբեր Դեսֆարժը, Կունդեն կոճին լուրջ հարված է ստացել: Նշվում է, որ կոտրվածքի վտանգ չկա։

Ֆրանսիան մարտի 26-ին կխաղա Չիլիի հավաքականի հետ։ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 30-ին՝ ընդունելով «Լաս Պալմասին»:

1/2382
bottom of page