top of page

Իսրшյելը հшրվшծել է Սիրիային՝ դրпւզներին պաշտպանելու համար

Jul 15, 2025
1 min read

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին հարավային Սիրիայի Սուվեյդա նահանգում, այն բանից հետո, երբ նախորդ օրը գերազանցապես դրուզներով բնակեցված քաղաքում բեդվին ցեղերի և տեղի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

Իսրայելը պնդում է, որ գործում է դրուզ փոքրամասնությանը պաշտպանելու համար։ Սուեյդայում տեղի ունեցած բախումները կրոնական բռնության առաջին դեպքն են անցյալ տարվա դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից ի վեր։

«Իսրայելը հանձնառու է կանխել Սիրիայում դրուզներին վնաս հասցնելը՝ ելնելով Իսրայելում մեր դրուզ քաղաքացիների հետ խորը եղբայրական դաշինքի շահերից։ Մենք գործում ենք Սիրիայի հետ մեր սահմանին հարակից տարածքի ապառազմականացումն ապահովելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Դրուզների ազդեցիկ առաջնորդ շեյխ Հիքմաթ ալ-Հաջրին իր հերթին հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին հրադադարը խախտելու և քաղաքը ռմբակոծելու մեջ և կոչ է արել զինյալներին դիմակայել կառավարական ուժերին։ 

 
 
1/2854
bottom of page