top of page

Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավիրելն ու ոչնչացնելը․ Ճաղարյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհդրական Հակոբ Ճաղարյանն իր էջում գրում է.


«Նիկոլն ու պետական ինստիտուտները․


Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:


Որոշեցի առ այժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` պետական ինստիտուտների ձևավորումով, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ստեղծումն Ու կառավարումը: Պետական ինստիտուտի ստեղծման հայեցակարգը, ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... Տորպեդահարվեցին ի օգուտ «լօքաստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փռանոնսի) ընկերություններ հրավերի:

Ստում ես քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին ես ստել:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:

Քեզ պետք է քաոսը: Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է: Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու: Քո նպատակը ոչ թե պետական ինստիտուտների ստեղծումն է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»։


 
 
1/2382
bottom of page