top of page

Երկու որոշում պիտի կայացնենք. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

  • 1 hour ago
  • 1 min read


Ինչպես նախորդ անգամ, այս անգամ երկու որոշում պիտի կայացնենք։ Առաջին որոշումը՝ պիտի ընտրենք այն երգը, որի ներքո մենք պետք է մեր ողջույնները և սերը արտահայտենք մեր քաղաքացիների նկատմամբ։ Նախապես չենք քննարկել. նախորդ անգամ վարչությունում նախապես քննարկել էինք, տարբերակներ կային։ Հիմա էսօր հետաքրքիր է՝ էքսպրոմտով ինչի կհանգենք։


Եվ երկրորդը՝ էսօր պետք է պարտադիր դիջեյ ընտրենք, որովհետև նախորդ փորձը ի՞նչ է ցույց տալիս. էս դինամիկը մեր գործընկերները ձեռքից ձեռք են խլում, և դրա պատճառով ավտոբուսում լարվածություն է առաջանում։ Որպեսզի դա տեղի չունենա, հիմա պետք է լիազոր դիջեյ ընտրենք, որ էսօր իր ասածը երաժշտական մասով օրենք է, ոչ մեկ չի առարկում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Այսպիսով, դիջեյ ընտրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երգը՝ Էլվինա Մակարյանի «Իմ կյանքի գարունը»։

 
 
bottom of page