top of page

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 8
  • 1 min read

Մերձավանում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործով 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:


Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:


Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել:


Զոհվածը Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

1/2211
bottom of page