top of page

Իտալիայում բացվել է Մարադոնայի արձանը (լուսանկարներ)

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Իտալական Նեապոլ քաղաքում բացվել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը. այդ մասին հայտում է ABS-CBN News-ը։


Նշվում է, որ արգենտինացին 1980-ականներին խաղացել է տեղի «Նապոլի» ակումբում։ Արձանի հեղինակը քանդակագործ Դոմենիկո Սեպեն է։


Արձանը ժամանակավորապես տեղադրվել է քաղաքային մարզադաշտի առջև, որն անցած տարի անվանափոխվել էր՝ ի պատիվ ֆուտբոլիստի։ Քաղաքային իշխանություններն առաջիկայում կորոշեն արձանի տեղակայման մշտական վայրը։


Արձանի բացումը նվիրված է հայտնի ֆուտբոլիստի մահվան առաջին տարելիցին։ Օրվա առիթով քաղաքում անցկացվել են հիշատակի արարողություններ, որոնք ավարտվել են կենտրոնական թաղամասերից մեկում ջահերի երթով։

ree

ree

ree

 
 
bottom of page