top of page

Իշխանության բեսպրեդելը Վեդիում

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Երեկ՝ կեսգիշերն անց, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդուն՝ Դավիթ Անդրեասյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ըստ ՔԿ-ի Դավիթ Անդրեասյանը ձերբակալվել է «Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու» համար:


«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Իսկ ի՞նչ ինքնիրավչություն էր արել կալանավորվածի հայրը՝ Ռաֆիկ Անդրեասյանը։


Պատասխանը հստակ է՝ ոչ մի, ավելին՝ փորձել էր կանխել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ինքնիրավչությունը, որն օրեր առաջ հայտնել էր Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակելու մասին։


Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կոնկրետ պարագայում չի կարող բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակել, քանի որ Վեդի խոշորացված համայնքի դեպքում նման հաստիքներ պարզապես չկան։ Աշխատակազմի կառուցվածքի ու հաստիքացուցակի փոփոխությունների մասին որոշումն ընդունում է ավագանին, որն այս պահին չկա։ Սա էլ՝ մասնագիտական կարծիք է, որը բխում է օրենքի տառից։


Սակայն ակնհայտ է, որ Գրիկ Սարգսյանը ու նրա քավոր Նիկոլ Փաշինյանը թքած ունեն օրենքի վրա ու ձգտում են ամեն գնով հաղթանակ տանել համայնքում մարտի 27-ին նշանակված արտահերթ ընտրություններում՝ վրեժխնդիր լինելով բոլոր այն մարդկանցից, որոնք դեկտեմբերի 5-ին Վեդիում պարտության են մատնել ՔՊ-ին։ Հենց դա է Ռաֆիկ Անդրեասյանի ու նրա որդու «մեղքը»։


Ոմանք առաջարկում են դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ինտրիգային արդյունքները նոր ընտրություններով հանգուցալուծել նաև Վարդենիս ու Վանաձոր համայնքներում։ Բայց ո՞րն է երաշխիքը, որ այս համայնքներում ևս չի կրկնվի Վեդիի նախադեպը, երբ համայնքապետերի ԺՊ-ներ կնշանակվեն իշխանության կուսակցության թեկնածուները՝ գործի դնելով վարչական, ռեպրեսիվ լծակները։


Չկա ոչ մի երաշխիք, մանավանդ, որ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով «5 րոպե պակաս» ռեժիմով քաղաքապետ դառնալու շանս ունեցող Մամիկոն Ասլանյանն արդեն կալանավորված է։


Երբ երկրում բացահայտ ավտորիտարիզմ է հաստատվում, ընտրությունների ինստիտուտը վերածվում է ֆարսի։


Վահրամ Բագրատյան

 
 
1/2380
bottom of page