top of page

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. քարերի տակից 8 մարդ է դուրս բերվել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 2, 2024
  • 1 min read

Ստամբուլի արևմուտքում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել, հայտնում է AHaber հեռուստաալիքը։

«Դեռևս անհայտ պատճառով փլուզվել է բնակելի շենք Քյուչյուքչեքմեջե շրջանում, մարդիկ մնացել են փլատակների տակ։

Դեպքի վայր են կանչվել փրկարարներ և հրշեջներ, այդ թվում՝ հարակից տարածքներից։

Հայտնի է դարձել, որ փլատակների տակից ողջ դուրս է բերվել 1 հոգի, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետ՝ ևս 7-ն են դուրս բերվել:

bottom of page