top of page

Ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը․ Կենտրոնական բանկը հորդորում է լինել զգոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 8, 2024
  • 1 min read

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ անհայտ անձանց անձնական տվյալների տրամադրումից։

 «Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:

Մասնավորապես՝

• Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

 Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

• Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

• Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

• Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։

1/2127
bottom of page