Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երեք մասնակից
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Մեր ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
Հոկտեմբերի 29-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երեք մասնակից:
Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):
Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն 60 կգ` Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը:




















