top of page

Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո

  • 3 hours ago
  • 1 min read


Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր։ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։



Նշենք, որ ունիսի 22-ին CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է մասնակիորեն դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից։ Խոսքը այն մասին է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները կարող են տեղափոխվել այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ, որը նշում է վերահսկողության սահմանները՝ 2024 թվականի ապրիլի 17-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակում։

 
 
1/2739
bottom of page