Պակիստանի շուկայում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով յոթ մարդ է զnhվել
- 8 hours ago
- 1 min read

Այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ, կան տասնայակ վիրավորներ։ arabnews.pk-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ոստիկանության ավագ պաշտոնյան։ Սա վերջին չորս օրվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած երկրորդ մահացու հարձակումն է։
Հիվանդանոցներից մեկի ղեկավարն ասել է, որ մինչ այժմ ընդունել են 37 հիվանդի, և նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։
Պայթյունի վայրից կադրերում երևում են վնասված խանութների ցուցափեղկեր և ջարդված մեքենա։




















