ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Ռուբիո
2 minutes ago
1 min read

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորումը և երկկողմ հարաբերությունները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան ասել է, որ Միացյալ Նահանգները բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար։
«ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր նրանք՝ Թրամփը և Պուտինը, խոսել են առնվազն տասնյակ անգամ։ Այնպես որ, այո, մենք բաց ենք համագործակցության համար»,- ասել է Ռուբիոն։




















