top of page

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 26
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։

Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրեւ քաղծառայողների կողմից ձեւակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։

Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ չբաժանեին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2438
bottom of page