ԱԱ-2026-ի մրցավարների ցուցակից հեռացված 38-ամյա Ռոբ Դիպերինկին մահացած են գտել
- 4 days ago
- 1 min read

2026թ. աշխարհի առաջնության մրցավարների ցուցակից հեռացված 38-ամյա նիդերլանդացի Ռոբ Դիպերինկին մահացած են գտել իր տանը, հաղորդում է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Ոստիկանությունից հայտնել են, որ Ռոբ Դիպերնիկի մահվան հետ կապված այլ մարդկանց առնչությունը բացառվել է։
Այս տարվա ապրիլինի Ռոբ Դիպերինկը բերման էր ենթարկվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության կասկածով, սակայն ապացույցների բացակայության պատճառով հետաքննությունը դադարեցվել էր։ Այդուամենայնիվ, ՖԻՖԱ-ն որոշել էր Դիպերինկին հեռացնել աշխարհի առաջնության մրցավարների ցուցակից։




















