top of page

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ Grand Swiss շախմատի մրցաշարում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 14
  • 1 min read
ree

գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ՝ «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 9-րդ խաղափուլում: Հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։

Սեպտեմբերի 14-ին կայանալիք տասներորդ տուրում շախմատի արքայի հետ կխաղա մեկ այլ հայ շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը:

Ինը տուրից հետո հայ գրոսմայստերներից Շանթ Սարգսյանն է ամենաշատ միավորները վաստակել ՝ 5.5 միավոր: 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց մեկ այլ ուժեղ հնդիկի՝ Վիդիտ Գուջարաթիի հետ: 

Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Արամ Հակոբյանը վաստակել է 5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4-ական, Հայկ Մարտիրոսյանը՝ 3:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 5, Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր:

 
 
1/2377
bottom of page