top of page

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են Ալիևի՝ Երևան այցելելուց հրաժարվելու պատճառները

Nov 1, 2025
1 min read

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։



 «Նախ, Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության պաշտոնական հրավեր-նամակ դեռ չի ստացվել: Երկրորդ՝ ներկա պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն այդ միջոցառմանը հնարավոր կլինի»,- ասել է նա։ 



Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականի մայիսին՝ Երևանում:  Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, նշել էր, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել ակտուալ քայլ։

 
 
1/2897
bottom of page