top of page

Հինգ մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 2
  • 1 min read
ree

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`


Արարատի մարզ՝

11:00-12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Շահումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-12:00 Հայանիստ, Հովտաշատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աղբյուր Սերոբի, Սալակիթ փողոցներ մասնակի, Ղուկասյան, Շահումյան, Կասյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Փոքր Վեդի, Ուրցաձոր գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,


Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն, Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,


Արագածոտնի մարզ՝

11:00-14:00 Ուշի, Օհանավան գյուղեր մասնակի, Սաղմոսավան և Արտաշավան գյուղերն ամբողջությամբ,


Կոտայքի մարզ՝

11:00-14:00 Վերին Պտղնի և Պտղնի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Կոտայք և Նոր գյուղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,



Լոռու մարզ՝

12։00-15։00 Վանաձոր քաղաք մասնակի, Էներգետիկ հարթակներ, Փամբակ, Քարաբերդ գյուղեր, Քյողֆալա հանդամաս և զորամաս։


Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

 
 
1/2379
bottom of page