Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր և տուժածներ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Al-Masry al-Youm պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կարմիր ծով նահանգի Ռաս-Ղարեբ-Հուրգադա ճանապարհին։
Նախնական տվյալներով՝ բախման հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը:
Վթարի հետևանքով տուժել է 39 մարդ, որոնցից 27-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Տուժածների թվում կան նաև Լիտվայի երկու քաղաքացի, յոթ ֆինն և երեք եգիպտացի:




















