top of page

Զինված հարձակում՝ Երևանում, ԱՄՆ քաղաքացուց հափշտակել են 16 հազար դոլար, 700 հազար դրամ, ապա կպչուն ժապավենով կապել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 24
  • 1 min read
ree

Ասօր՝ հունիսի 24-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուշավան թաղամաս են մեկնել քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները: 



Տեղում պարզվել է, որ ժամը 02:15-ի սահմաններում դիմակավորված 4 անձինք մտել են նշված թաղամասի տներից մեկը և ննջասենյակում դանակով սպառնացել տանտիրոջը՝ 86-ամյա Ս. Հ-ին, ապա հարվածներ հասցրել դեմքի և մարմնի տարբեր մասերին ու պահանջել գումար: 


 


4 ստահակները այնուհետև կպչուն ժապավենով կապել են անօգնական տարեց մարդու ձեռքերը, ոտքերը և բերանը, ինչից հետո նրանից հափշտակել են խոշոր չափի ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ, ապա դիմել փախուստի: 



Դեպքի փաստով «ավազակային հարձակում» հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 
 
1/2383
bottom of page