top of page

Արսեն Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են իր հետ գտնվող երկու անձինք. ՆԳՆ խոսնակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 10
  • 1 min read
ree

Փաստաբան Արսեն Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են իր հետ գտնվող երկու անձինք։ Այս մասին Tert.am-ին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«2 անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել Քրեական ոստիկանություն։ Նշված անձը ձերբակալված չէ»,- ասել է Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արսեն Բաբայանը հայտարարություն էր տարածել, որ  ինքը և ընկերները ձերբակալվել են Քրեական ոստիկանության ծառայողների կողմից։Բաբայանն ավելի ուշ գրել է, որ իրեն ազատ են արձակել։

«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չոն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա։

 
 
1/2379
bottom of page