top of page

Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել

56 minutes ago
1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «Լեվազ» շինանյութի խանութում։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։

 
 
1/2883
bottom of page