top of page

Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջnւկային զենքի հնարավոր փոխանցումը կարող է հանգեցնել միջnւկային պшտերազմի. ՌԴ Պետդումայի նախագահ

  • Feb 24
  • 1 min read

Ֆրանսիայի և Անգլիայի կողմից Կիևին միջուկային զենքի հնարավոր փոխանցումը կլինի հանցագործություն, որը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, դա անթույլատրելի է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Նման գործողությունները հանցագործություն են, որոնք կարող են հանգեցնել միջուկային պատերազմի։ Դա անթույլատրելի է», - ասել է Վոլոդինը, որի խոսքերը մեջբերում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրիտանիան և Ֆրանսիան մտածում են Կիևին միջnւկային մարտագլխիկ փոխանցելու մասին:

 
 
1/2584
bottom of page