top of page

Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակել

  • 5 hours ago
  • 1 min read


ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն այսօր ժամը 14։42-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր։

Նախարարության փրկարար ծառայութունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։



Լուսանկարը՝ արխիվից։

 
 
1/2798
bottom of page