top of page

Ես համարեցի, որ ես պարտավոր եմ այսօր եթեր գալ և ասել ճշմարտությունը․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ծանր հիվանդության և առաջիկա վիրահատության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 8
  • 1 min read
ree

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իր մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվել և վիրահատվելու է: Նա հայտարարությունն արել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում, հաղորդումից մի հատված Սիմոնյանը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։

«Այս շաբաթ ինձ մոտ սարսափելի, ծանր հիվանդություն ախտորոշեցին։ Վաղը ես վիրահատություն ունեմ։ Ես համարեցի, որ ես պարտավոր եմ այսօր եթեր գալ և ասել ճշմարտությունը, քանի որ միշտ ավելի լավ է ինքներս ասել ճշմարտությունը, քան թույլ տալ, որ հանդիսատեսը սնվի ասեկոսեներով»,-ասել է Սիմոնյանը։

Նա հիշեց, որ իր ամուսինը՝ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, ինը ամիս կոմայի մեջ է։

 
 
1/2382
bottom of page