Զոհվածի ծնող եմ և հպարտ Ձեզ պես վարչապետ ունենալով, մեր տղեքի արյունը թող իզուր չկորչի․ գյումրեցին՝ Փաշինյանին
- 58 minutes ago
- 1 min read

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։
Նա և թիմը շրջում են Գյումրիում, հանդիպում քաղաքացիների հետ։
Քաղաքացիներից մեկը, դիմելով վարչապետին, ասել է․ «Պարո՛ն վարչապետ, ես զոհվածի ծնող եմ, որդիս Մարտունի 2-ում է զոհվել 44-օրյայի ժամանակ։ Ես հպարտ եմ Ձեզ պես վարչապետ ունենալու համար, իմ տղայի արյունը թող իզուր չկորչի։ Կուզեմ, որ մեր սերունդը դեպի լավը գնա, որ մեր տղեքի արյունը իզուր չկորչի»։
Քարոզարշավային օրը Գյումրիում ամփոփվելու է Վարդանանց հրապարակում ժամը 20։00-ի հավաքով։




















