top of page

Աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

2 hours ago
1 min read


«Դա մեր մշտական օրակարգի մասն է, բայց ինչու չեմ սիրում այս մասին անընդհատ խոսել, քանի որ զգայուն հարց է՝ կամ արդյունք կա, կամ չկա։ Ինչքան ուզում ես խոսի այդ մասին, ո՞ւմ է  պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում, իսկ արդյունքը շատ կոնկրետ է և  չափելի՝ պահվող անձ ազատ է  արձակվում, թե ոչ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնի հարցին։

Նա նաև նշեց, որ երրորդ երկրների միջոցով էլ չի ստացվում հասնել որևէ արդյունքի. «Դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրների հետ»։ 

Լիլիթ Գալստայնն արձագանքեց. «Արդյո՞ք իրավունք չունենք եզրակացնել, որ Հայաստանը հայտնվել է  դիվանագիտական մեկուսացման մեջ, եթե բոլորը ձեզ ասել են՝ «մեզանից հեռու խաղացեք», իսկ դուք քիչ առաջ հաստատում էիք՝ թե խաղաղությունն այլևս կայացած երևույթ է»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ոչ թե Հայաստանին են ասել, այլ երրորդ երկրներին են ասել «հեռու խաղացեք»։


«Մենք ունենք ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ ճանապարհն ուղիղ անցնում է  Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»,- ասաց նախարարը։ 


 
 
1/2902
bottom of page