top of page

Հորմուզի նեղուցում մեկ օրում ակшնների վրա երեք լցանավ է պшյթել. ԻՀՊԿ

1 hour ago
1 min read


Անցած մեկ օրվա ընթացքում երեք լցանավ հրդեհվել է՝ Հորմուզի նեղուցի չնախատեսված հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթելու հետևանքով: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անցած մեկ օրվա ընթացքում կանոնները խախտած երեք լցանավ Հորմուզի նեղուցի չնախատեսված հարավային երթուղով անցնելիս ականների հետ բախվելուց հետո պայթել ու հրդեհվել են», - ասված է հայտարարության մեջ:

ԻՀՊԿ ՌԾՈւ տվյալներով՝ նավերն անջատել էին ռադիոլոկացիոն և նավագնացության համակարգերը և, չարձագանքելով նախազգուշացումներին, փորձում էին դուրս գալ նեղուցից արգելված երթուղով: ՌԾՈւ-ում հայտարարել են, որ այդ երթուղին վտանգավոր է, իսկ դրանով անցնելու պատասխանատվությունը կրում են նավատերերն ու անձնակազմերը, որոնք չպետք է ուշադրություն դարձնեն սոցիալական ցանցերում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության «պատրանքներին»:

ԻՀՊԿ ՌԾՈւ ներկայացուցիչների խոսքով՝ ամերիկյան բանակի աջակցությամբ իրականացվող ցանկացած սադրիչ գործողություն, որն անտեսում է նեղուցով անցնելու կանոնները, վճռականորեն կանխվելու է:

 
 
1/2904
bottom of page