ԱՄՆ հետաքննությունը մատնանշում է ԱՄՆ հավանական պատասխանատվությունը Իրանի դպրոցին hարվածի համար. Ռոյթերս
- 6 hours ago
- 1 min read

ԱՄՆ ռազմական քննիչները հավանական են համարում, որ ԱՄՆ ուժերն են պատասխանատու իրանական աղջիկների դպրոցին հասցված հարվածի համար, սակայն դեռևս վերջնական եզրակացության չեն հանգել և չեն ավարտել իրենց հետաքննությունը, Ռոյթերս-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ:
Պարբերականը չի կարողացել պարզել հետաքննության լրացուցիչ մանրամասներ, ներառյալ այն, թե ինչ ապացույցներ են նպաստել նախնական գնահատականին, ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել, ով է պատասխանատու կամ ինչու կարող էր ԱՄՆ-ը հարվածել դպրոցին:
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի օրը խոստովանել է, որ ԱՄՆ զինվորականները հետաքննում են միջադեպը։ Պաշտոնյաները, ովքեր անանուն մնալու պայմանով խոսել են զգայուն ռազմական հարցերի շուրջ, չեն բացառել հնարավորությունը, որ կարող են ի հայտ գալ նոր ապացույցներ, որոնք կազատեն ԱՄՆ-ին պատասխանատվությունից և ցույց կտան միջադեպի համար պատասխանատու մեկ այլ կողմի:
Հիշեցնենք, որ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցը հարվածի է ենթարկվել շաբաթ օրը՝ երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը, որի հետևանքով զոհվել է 180-ից ավել աշակերտ։




















