ԵՐԲԵՄՆ ՊԵՏՔ Է ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԿՈՂՄԵՐԸ ԿՌՎԵՆ․ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ
- Investigative journalist

- 5 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, հայտարարել է, որ երբեմն պետք է թողնել, որ կողմերը շարունակեն կռվել։ Այս մասին նա ասել է Փուսանից Վաշինգտոն վերադառնալիս՝ լրագրողների հետ օդանավում ունեցած զրույցի ընթացքում, ինչպես փոխանցում է Fox News-ը։ «Մենք էլ ենք ասում, որ կողմերը պատերազմում են եւ երբեմն պետք է պարզապես թսւյլ տալ, որ նրանք շարունակեն կռվել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Փուսանում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Չինաստանի նախագահը, ըստ Թրամփի, խոստացել է օգնել, որպեսզի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հակամարտությունը կարգավորվի։




















