top of page

«Գրենլանդիայի ռազմականացման դեպքում մենք համարժեք հակաքայլեր կձեռնարկենք»․ Լավրով

  • Feb 11
  • 1 min read


Գրենլանդիայի ռազմականացման, այնտեղ Ռուսաստանի դեմ ռազմական ներուժի ստեղծման դեպքում մենք համարժեք հակաքայլեր կձեռնարկենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթի ժամանակ։

Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, ըստ որի՝ Մոսկվայում ելնում են այն հանգամանքից, որ Գրենլանդիայի թեման ներկայումս «ուղղակիորեն չի վերաբերում» Ռուսաստանին։ «ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան պետք է իրենք պարզեն այդ հարցը՝ հաշվի առնելով աշխարհի ամենամեծ կղզու բնակիչների կարծիքը»,- նշել է նա։

 
 
1/2584
bottom of page