Որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված իբր առկա խնդիրների մասին հին թեզը. Զախարովա
4 hours ago
1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիան, որը կայանի հիմնական գործընկերն է, պատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր պարտավորությունների կատարմանը։
«Հնարավոր է կան քաղաքական մոտիվացիաներ նման հրապարկումների համար: Հնարավոր է դրանք հրապարակվել են միջուկային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնասելու համար»,-ասել է նա:




















