top of page

Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

3 hours ago
1 min read


Գրոսմայստեր Էմին Օհանյանը Ղազախստանի Ատիրաու քաղաքում ընթացող «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է:

Էմինը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր՝ 5 հաղթանակ և 2 ոչ-ոքի։

Առաջատարների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով ունի 5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը։

Հայաստանից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով ունի 4.5 միավոր և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը, ով ունի 4 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

 
 
1/2890
bottom of page