Ֆրանսիայում փղերի համար ծերանոց է բացվել
- Nov 20, 2022
- 1 min read

Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Վիեննի շրջանում փղերի համար բացվել է Եվրոպայում առաջին ծերանոցը. այդ մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Այն նախատեսված է կենդանիների համար, որոնք նախկինում եղել են կրկեսներում: Միաժամանակ այնտեղ կարող են գտնվել ոչ ավել, քան 10 փիղ։ Առաջին ծերանոցի բնակիչը 52-ամյա Գանդին է բելգիական Անտվերպենից։
Ծերանոց-տունը բաց կլինի այցելության համար, սակայն զբոսաշրջիկներին թույլ կտան փղերին նայել հեռվից, որպեսզի չանհանգստացնեն կենդանիներին։




















