Ֆրանսիական գինու տակառը վաճառվել է ռեկորդային գնով
- Nov 20, 2022
- 1 min read

2021 թվականի բերքի Corton Renardes Grand Cru գինու մեկ տակառը բարեգործական Hospices de Beaune աճուրդում վաճառվել է 800 հազար եվրոյով. այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է Sotheby’s աճուրդի տունը։
Նշվում է նաև, որ աճուրդից ստացված հասույթը կուղղվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի բժշկական հետազոտություններին:
Корреспондент պարբերականը հաղորդում է, որ այս գինը ռեկորդային է դարձել վաճառքի պատմության մեջ: Անցյալ տարի «նախագահի տակառը» ձեռք է բերվել 780 հազար եվրոյով։




















