Աղջիկ-երեխայի իրավունք ու սերնդաճյուղեր կարելի է պաշտպանել, նրա երեխային տալով մոր ազգանունը

Ինչո՞ւ են երեխաներին տալիս հոր ազգանունը։ Դարեր շարունակ ընտանիքի բազմացումը, պաշտպանումը, սերնդի շարունակականությունը որդիների վրա էր, և ամեն ծնված կրում էր հենց հոր ազգանունը։ Այժմյան զարգացած կյանքում այս ավանդույթը մնում է։ Առաջ են քաշվում կանանց իրավունքները, հավասարեցվում դրանք տղամարդկանց իրավունքներին՝ աշխատանք, ուսում, առողջություն, ընտրություն,... բայց կնոջ երեխաները կրում են միայն հոր ազգանունը։
Եթե մի կողմ թողնենք այն շատ փոքր կասկածը, որհոր ազգանվան կրումը ապացուցում է, որ հենց նրանից է երեխան, եթե մի կողմ թողնենք տղամարդկային գլուխգովումը, թե՝ երեխան պիտի կրի հենց իմ ազգանունը, ծնողներիս անունները, և այլն, փոքր ինչ անհասկանալի կդառնա՝ իսկ ինչու երեխաներից մեկն ու մեկը չի կրում մոր աղգանունը։
Եթե երեխան կրի մոր ազգանունը, ապա ստացվում է, որ մոր ազգուտակն էլ է բազմանում, սերունդ շարունակում։
Դարերով՝ հոր ազգանունը կրելու ավանդույթը բերեց աղջիկ-երեխաներին աբորտով կյանքից զրկելու «ավանդույթին»։ Ելյութներ՝ աղջիկ երեխանրին աբորտի հաշվառության մեջ ավելի մեծ թվով չունենալու օգտին, այդ մտքերի համար, գրանտերի ստացում, աղջիկ-երեխաների հետ ֆոտոների հպարակում սոցցանցերում՝ ցույց տալու, որ իրենք իրենց աղջիկներին սիրող պապաներ են, աբորտ պետք չէ,... ու այսքան բան ընդամենը։
Բայց աղջիկ-երեխաներին աբորտ չանելը իր հետ հաճախ բերում է՝ «երեխա չէ, էմբրիոն է» ինքնապաշտպան մտքերին։
Այն, որ ծնողները սիրում են և իրենց տղաներին, և աղջիկներին, բայց իրենց շարունակությունը տեսնում են միայնտղայի մեջ՝ միայն հորական ազգանունով երեխաներ ունենալու չգրվող, բայց ճնշող «օրենքն» է։
Ավանդական ու արդիական շատ խնդիրներ շատ հանգիստ կլուծվեն, եթե մի քանի երեխաներից գոնե մեկը կրի մոր ազգանունը։ Հավատացեք։




















