top of page

Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին

  • 4 hours ago
  • 1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ:

 

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու և Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար:

Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

 

Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է նաև ընթացող հերթական նիստերի աշխատանքներին:

 
 
1/2666
bottom of page