top of page

Դավթաշենում «Mercedes G»-ում հրդեհ է բռնկվել

  • 13 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հունիսի 12-ին ժամը 02:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։



Shmshyan.com- ի տեղեկություններով թիվ 13 շենքի բակում կայանված «Mercedes G» մակնիշի («Յաշիկ») ռուսական համարանիշներով ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել կամ ինքնաբերաբար է բռնկվել։ Իսկ դեպքի վայրում մի կին նեղսրտում էր, ասելով՝ նկարելու փոխարեն գտեք վառողին։

 
 
1/2719
bottom of page