top of page

«ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ Նորվեգիայում»․ Իսրայելական ԶԼՄ-ներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 23 hours ago
  • 1 min read

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հրադադարից հետո բանակցությունների առաջին փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Նորվեգիայում: Նշվում է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ներկայումս քննարկում է բանակցությունների վերսկսման հարցը Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հաղորդվում է, որ Իսրայելին այս մասին տեղեկացվել է մի քանի օր առաջ: Վաշինգթոն կատարած այցի ժամանակ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Դերմերը Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկել է այն կարմիր գծերը, որոնք, Իսրայելի կարծիքով, պետք է սահմանվեն վերսկսված բանակցություններում՝ ԱՄՆ-ի և հրեական պետության համատեղ ձեռբքբերումները պահպանելու համար:

1/2194
bottom of page