top of page

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան. բոլոր միջոցները հաշված են. ֆինանսների նախարար

59 minutes ago
1 min read

Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Մենք հայտարարել էինք, որ այդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար, այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է:

Լրագրողի դիտարկմանը, թե չկան այլ լրացուցիչ միջոցներ, նախարարը պատասխանեց. «Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»:


 
 
1/2920
bottom of page